Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել 1997-ի փետրվարի 28-ի «Պոստմոդեռն» հեղաշրջման հետ կապված։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական դատախազության սկսած հետաքննության հիմնական թեման հանդիսանում է 1997-ի փետրվարի 28-ին Ազգային անվտանգության խորհրդում ընդունված որոշումները։ Նշվում է, որ հարցաքննության են կանչվելու ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Իսմաիլ Հաքքը Քարադայը, Ազգային անվտանգության խորհրդի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Թունջեր Քըլընչը եւ զրահապատ զորքերի նախկին հրամանատար Էրդալ Ջեյլանօղլուն եւ այլոք։
Նշենք, որ 1997-ի փետրվարի 28-ի հեղաշրջման հետաեւանքով իշխանությունից հեռացվեց իսլամիստական «Բարօրություն» կուսակցությունը, որի ղեկավար կազմի նկատմամբ դատական գործեր էին բացվել։ Այդ ժամանակ ձերբակալվել եւ դատապարտվել էր Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։



























