Այս տարվա հունվարի 1-ից նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ԱԻՆ-ում գրանցվել է գազից թունավորման  143 դեպք: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունում:

Համաձայն աղբյուրի` 143 դեպքերից  99 -ը շմոլ գազից թունավորումներն են եղել, 44-ը` կենցաղային գազից:

Գրանցված բոլոր դեպքերից 101-ը տեղի են ունեցել Երեւանում, մնացածը` մարզերում:

Թունավորման  արդյունքում 7  մարդ զոհվել է (շմոլ գազից թունավորման արդյունքում), 183 մարդ տուժել է: Մահվան ելքով դեպքերից  2-ը տեղի է ունեցել Երեւանում, 1-ը` Տավուշի մարզում, 4–ը` Գեղարքունիքում: