Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն այսօր` նոյեմբերի 23-ին, հանդիպել է  ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրեն Սուլեյման Ալ-Հերբիշի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արման Կիրակոսյանին` Գլխավոր տնօրենը ներկայացրել է Միջազգային զարգացման հիմնադրամի նպատակները, գործունեության ոլորտները, անդրադարձել է Հայաստանի հետ արդեն իրականացված ծրագրերին, ինչպես նաեւ առկա համագործակցության զարգացման հեռանկարներին: 

Դեսպան Կիրակոսյանն գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ համագործակցությամբ եւ ընդգծել հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի դերն ու կարեւորությունը Հայաստանի համար: ՀՀ Կառավարության անունից նա շնորհակալություն հայտնեց Գլխավոր տնօրենին Հայաստանին ցուցաբերած աջակցության եւ տրամադրված վարկերի համար:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները եւ իրենց հետաքրքրություն են հայտնել նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցում: