ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նոր համանախագահ, ֆրանսիացի դիվանագետ Ժակ Ֆորն իր պարտականությունները կստանձնի հունվարից։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները Ֆրանսիայում։
Ֆորը, ով ներկայումս Ֆրանսիայի դեսպանն է Ուկրաինայում, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում կփոխարինի Բեռնար Ֆասիեին, որը իր առաքելությունը կավարտի տարեվերջին։
Ֆասիեի վերջին այցը տարածաշրջան ծրագրված է նոյեմբերի վերջին։



























