Վրաստանի Կախեթի գյուղում ՁԻԱՀ-ից հերթական մահն է գրանցվել. մահացել է 37-ամյա բնակիչը, գրում է վրացական itv.ge գործակալությունը:

Ըստ գործակալության, նա բացի ՁԻԱՀ-ից ունեցել է նաեւ չորրորդ փուլում գտնվող մաշկի քաղցկեղ եւ հեպատիտ C:

Ըստ բժիշկների, նրա  մահվան պատճառը հիվանդությունների ուշ ախտորոշումն էր:

Կախեթի գյուղի բնակիչը վերջին մեկ տարվա ընթացքում բուժման կուրսը անցնում էր տանը:

Նշենք, որ նոյեմբեր մասին Վրաստանում ՁԻԱՀ-ով մահացածների թիվը հասնում է չորսի:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ընթացքում Վրաստանում ՁԻԱՀ-ից 100 մարդ է մահացել: