Հայաստանի ֆինանսական շուկայում արդեն իսկ զգացվում է Ամանորի շունչը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարն արդեն երկրորդ օրն է` էժանանում է օրական 1 դրամով: Այսօր` նոյեմբերի 23-ին դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 383 դրամ` երեկվա 384-ի համեմատ:
Դոլարի էժանացումը սովորաբար սկսում է նոյեմբերից, քանի որ մի կողմից`գործարարները մեծ քանակությամբ դրամի կարիք են զգում, մյուս կողմից` Հաաստան են վերադառնում արտագնա աշխատանքի մեկնածների մեծ մասը: Այս օրերին, օրինակ, Մոսկվայի եւ ռուսաստանի այլ քաղաքների օդանավակայաններում կարելի է հանդիպել մեր հարենակիցների մեծ կուտակումների:
Ընդհանուր առմամբ, այսօր բորսայում վաճառվել է 3.25 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում է 381-382 դրամով, վաճառվում 384-385 դրամով:




























