Իրանի ընտրական շտաբի ղեկավար Մոհամմադ Թաղի Շահչերաղին հայտնել է, որ գրեթե 60 հազար ընտրատեղամաս է պատրաստվել, որպեսզի մարդիկ կարողանան քվեարկել երկրի 14-րդ նախագահական ընտրություններում, գրում է Mehr-ը։
Այս ընտրատեղամասերից մի քանիսը շարժական են, և մարդիկ կարող են քվեարկել, ընդհանուր առմամբ, 90․000 ընտրատեղամասերում, նշել է Շահչերաղին։
Նա հավելել է, որ սարքավորումներ և պարագաներ են ուղարկվել երկրի մարզեր՝ 3500 ընտրատեղամասերում նախընտրական գործողություններ անցկացնելու համար։
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին՝ մայիսին ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա շրջապատի զոհվելուց հետո։





























