Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին զղջում է, որ ավելի ուշ չի ծնվել: «Ինչպես երբեք, զղջում եմ, որ հիմա չեմ ծնվել, կամ էլ մի փոքր ուշ»,-այս մասին նա հայտարարել է Թբիլիսիում, նոր «Աղմաշենեբելի» պողոտայի բացման արարողության ժամանակ, հայտնում է վրացական Tribuna.ge գործակալությունը:
«Ես նույնպես կուզեի սովորել այս նորագույն դպրոցներում, որտեղ աշակերտներին առաջին դասարանից համակարգիչներ են նվիրում: Ես անպայման կընդունվեի հաջորդ տարի Բաթումիում նոր բացվող տեխնիկական համալսարանում: Ես նույնպես կուզեի նոր Վրաստանի հետ մեծանալ»,-նշել է նախագահը:
Սահակաշվիլիի խոսքով, նա ամեն ինչ կանի ապագա երիտասարդության համար, որպեսզի նրանք երբեք չվերադառնան դեպի կոռուպցիա եւ կրիմինալ:



























