Մոսկվայում ընթացող աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտից երկու տուր առաջ հինգ շախմատիստներ հավակնում են հաղթողի կոչմանը: Այս մրցաշարում հավասար միավորների դեպքում, բոլոր առաջատարները հաղթող են ճանաչվում` բաժանելով առաջին տեղը: Անցած տարի հաղթող էին ճանաչվել Լեւոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը եւ Շաքրիյար Մամեդյարովը:
Այսօր, նոյեմբերի 23-ին կայացած 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Միայն Վասիլի Իվանչուկը կարողացավ հաղթանակ տանել եւ միանալ առաջատարների խմբին:
7-րդ տուր
Անանդ - Կարլսեն` 0,5:0,5
Գելֆանդ - Կրամնիկ` 0,5:0,5
Կարյակին - Արոնյան` 0,5:0,5
Նակամուրա - Իվանչուկ` 0 - 1
Սվիդլեր - Նեպոմնյաշչի` 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակ
1. Արոնյան` 4
2. Կարլսեն` 4
3. Նեպոմնյաշչի` 4
4. Կարյակին` 4
5. Իվանչուկ` 4
6. Անանդ`3,5
7. Սվիդլեր` 3,5
8. Կրամնիկ` 3
9. Նակամուրա` 2,5
10. Գելֆանդ` 2,5
8-րդ տուր
Կարլսեն - Նեպոմնյաշչի
Արոնյան - Սվիդլեր
Կրամնիկ - Կարյակին
Իվանչուկ - Գելֆանդ
Անանդ - Նակամուրա



























