Ռուսաստանից, Թուրքիայից, Ղազախստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Մալայզիայից եւ այլ երկրներից  գործարար-ներդրողների եւ իսլամական գործիչների խումբը մտադիր է Salam World անվանումով նոր սոցիալական ցանց բացել:

Ինչպես փոխանցում է  TelecomBlog.ru-ն, Salam World-ը  էլեկտրոնային կոմերցիայի ծառայություններ կմատուցի` համաձայն իսլամի կանոնների: Բացի այդ, մահմեդականների պահանջներին կհամապատասխանեցվեն պոպուլյար խաղերը:

Չհաստատված տեղեկություններով` Salam World-ում ներդրումը կկազմի  15 մլն դոլար: Այդ ցանցի շնորհանդեսը նախատեսվում է  2012թ-ին:

Նախագծի հեղինակները հույս ունեն, որ իրենց զավակն այլընտրանք կլինի ներկայիս մեծ ժողովրդականություն վայելող ցանցերին, մասնավորապես` Facebook-ին: