Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհն այսօր` նոյեմբերի 23-ին իշխանությունը ժամանակավոր կառավարությանը փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ է ստորագրել:

Ինչպես հաղորդում է  Reuters-ը,  իշխանությունը փոխանցվել է փոխնախագահին: Փաստաթղթերի փաթեթը ենթադրում է նաեւ  ժամանակավոր անցումային կառավարության ստեղծում եւ երկրում ազատ ընտրությունների անցկացում:

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Էլ Ռիյադում` Սաուդյան Արաբիայի թագավորի եւ եմենական ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրանք եւս փաստաթղթերի տակ իրենց ստորագրություն են դրել:

Սալեհին եւ նրա մերձավորներին  փոխարենն անձեռնմխելիություն է խոստացվել:

Հիշեցենեք, որ Եմենի նախագահը մի քանի անգամ համաձայնել էր հրաժարական տալ, սակայն վերջին պահին հրաժարվել  էր ստորագրել համաձայնագիրը:

Երկիրն ավելի քան 30 տարի կառավարող Սալեհի հրաժարականի պահանջով հակակառավարական ցույցերը Եմենում շարունակվում էին փետրվարից: