Թաիլանդցի Ամպոն Տանգնոպպակունը բանտում 20 տարի կանցկացնի` SMS-ներ ուղարկելու պատճառով:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը, տղամարդը 2010-ի մայիսին մի քանի վիրավորական SMS-ներ է ուղարկել թագավորական ընտանիքին` այն ժամանակվա վարչապետ Ապհիսիտ Վետչաչիվայի անձնական քարտուղարին:

Այդ SMS հաղորդագրությունների բովանդակությունը չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ դրանցում վիրավորականք են պարունակել Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետի հասցեին: