Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին` 5-րդ տուրում Կիպրոսի ԱՊՕԷԼ-ը Սանկտ Պետերբուրգում ոչ ոքի` 0:0 հաշվով խաղաց Զենիթի հետ, վաստակեց 9 միավոր եւ նվաճեց 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր: Զենիթը 8 միավորով երկրորդ տեղում է:

Երեւանի ժամանակով 23:45-ին Հենրիխ Մխիթարյանի Շախտյորը կընդունի Պորտուին: Չորս խաղից հետո Պորտուն ունի 4, Շախտյորը` 2 միավոր: