Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը նոյեմբերի 23 –ին, երեւանյան ժամանակով ժամը 17:00-ին խափանվել է: Որոշ օգտագործողներ չեն կարողացել մուտք գործել իրենց էջ, իսկ մյուսների մոտ արդեն բաց պրոֆիլը թարմացնելու փորձերի ժամանակ հայտնվել է հաղորդագրություն` «Ներողություն, սխալ է տեղի ունեցել»:
Ցանցի ղեկավարությունն առայժմ որեէ կերպ չի մեկնաբանել իրավիճակը:



























