Սանկտ Պետերբուրգի Զենիթի երկրպագուները Նիկոսիայի ԱՊՕԷԼ-ի հետ Չեմպիոնների լիգայի հանդիպման ժամանակ «Պետրովսկի» ստադիոնում ուղղափառ համերաշխություն են դրսեւորել կիպրոսցիներին` այրելով Թուրքիայի դրոշը, հաղորդում է Sovsport-ը:
Ռուս երկրպագուները նաեւ պաստառ են կախել «Կիպրոսը Հունաստան է» գրությամբ:
Հայտնի է, որ Կիպրոսի հյուսիսային մասում թուրքերը հռչակել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: ԱՊՕԷԼ-ը ներկայացնում է հունական Կիպրոսը:



























