Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 23-ին զբաղեցրած պաշտոնից ազատել է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ, մայոր Արսեն Մարդոյանին:

Ոստիկանապետի հրամանով Մարդոյանն ազատվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել է ավելի ցածր պաշտոնի` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, առաջին վաշտի հրամանատար: Նշենք, որ Մարդոյանը ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի (Երեւանի ՃՈ պետի) պաշտոնում նշանակվել էր այս տարվա ապրիլին` փոխարինելով Արսեն Արշակյանին:

Երեւանի ՃՈ պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Եղիշե Ենգիբարյանը:

Ոստիկանապետի հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ, գնդապետ Վարդան Մինասյանը: Իսկ բաժնի պետ նշանակվել է փոխգնդապետ Արմեն Առաքելյանը: