Հայաստանի առանձին վայրերում հունիսի 26-ի գիշերը սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, իսկ օրվա երկրորդ կեսին մարզերի մեծ մասում օդերեւութաբանները կանխատեսում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 25-30 մ/վրկ։ Ջերմաստիճանը կիջնի 5-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, քամու արագությունը՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+23,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +25+28,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+21,
Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +18+22,
Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+22,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+16+20, ցերեկը՝ +26+30,
Արարատում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +31+33,
Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+18+21, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +28+33,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +19+22։





























