ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) նոյեմբերի 28-ին կայցելեն Երեւան:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, նրանք կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:




























