Նոյեմբերի 23-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 50-ամյա Սարգիս Պարունակյանը, ով նոյեմբերի 22-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Արման Մարտիրոսյանին. նա 2010 թ. դեկտեմբերի 23-ից Ռուսաստանի Չերկեսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ժամը 15.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացել 25 եւ 24 տարեկան երկու երիտասարդ. նրանք հոկտեմբերի 3-ից հետախուզվում էին խարդախության մեղադրանքով: Երիտասարդները տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: