Երեւանում, նոյեմբերի 23-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի եւ Բագրատունյաց փողոցի խաչմերուկում բախվել է մայթեզրին կայանված մեկ այլ ավտոմեքենայի եւ գլխիվայր շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Օպել»-ի վարորդը ենթարկվել է բժշկական հետազոտության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում: Կատարվում է քննություն:



























