Ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 23-ին, ժամը 22.50-ին, Քանաքեռավան գյուղի, 11 փողոցի թիվ 19 տուն:
Դիմակավորված անձինք բռնություն են կիրառել տանը գտնվող անչափահաս 17-ամյա աղջկա Շաքեի նկատմամբ, այնուհետեւ տանից հափշտակելով մոտ 220.000 դրամ արժողության ոսկյա զարդեր` դիմել են փախուստի:
Այս տեղեկությունը NEWS. am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Աբովյանի քննչական բաժանմունքի պետ Վալոդյա Պապյանը նշեց, որ ինքն անձամբ է եղել դեպքի վայրում, քրեական գործ է հարուցվել, սակայն ավելին կարող է ասել ավելի ուշ:
Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:




























