Գլխավոր դատախազությունն արձագանքել է նոյեմբերի 19-ին «Հետք» ինտերնետային կայքում հրապարակվել է «Զանգվածային ծառահատումներ Օձուն-Արեւածագ ճանապարհին» վերտառությամբ հոդվածին եւ լուսանկարներին:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Հոդվածում նշվում է Լոռիի մարզի  Օձուն-Արեւածագ ճանապարհահատվածում շուրջ 200 ծառերի ապօրինի հատման, այն կանխելու, արձանագրելու եւ բացահայտելու ուղղությամբ պատկան մարմինների կողմից միջոցներ չձեռնարկելու մասին:

Դեպքի կապակցությամբ Լոռիի մարզի դատախազը համապատասխան մարմիններին հանձնարարել է ստուգել հոդվածում նշվող հանգամանքները:

Մասնավորապես` ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Ա. Հարությունյանին հանձնարարվել է ստուգել վերը նշված հանգամանքները:

Ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Ա. Համբարյանին հանձնարարվել է հսկողություն իրականացնել նյութերի նախապատրաստման, ձեռնարկվող օպերատիվ միջոցառումների նկատմամբ: Իսկ հոդվածում նշված հանգամանքերը հիմնավորելու դեպքում հիշյալ տարածքը սպասարկող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ իրականացնել ծառայողական քննություն եւ արդյունքները տրամադրել վարույթն իրականացնողին»: