Երեւանում, նոյեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, թիվ 94 երթուղու «ՌԱՖ-22031» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով ուղեւորներից մեկը մեքենայի սրահում վայր է ընկել եւ ստացել մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:



























