ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են բոլոր առանցքային ոլորտներում երկկողմ հետագա փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Մասնավորապես, առանձնահատուկ գոհունակություն է արտահայտվել էներգետիկայի ոլորտում հաջողությամբ զարգացող համագործակցության և խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կապակցությամբ։
ՌԴ նախագահը հաջողություն է մաղթել Իրանի ժողովրդին գալիք նախագահական ընտրություններում՝ ընդգծելով իր վստահությունը, որ ռուս-իրանական բարեկամական հարաբերությունները կշարունակեն հետագայում էլ զարգանալ»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։





























