Հայաստանը պատրաստ է ամբողջապես կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները: Այս մասին Տալլինում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի հետ համատեղ ասուլիսում։

Նրա խոսքով՝ թուրքական կողմի հետ երկխոսության արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ` ամբողջական կարգավորման ուղղությամբ քայլերի վերաբերյալ:

«Խոսքը ոչ միայն երրորդ երկրների, այլև ՀՀ և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների մասին է: Կարծում եմ՝ արդեն իսկապես ժամանակն է կյանքի կոչելու պայմանավորվածությունները և տեսնելու՝ ինչպես են դրանք իրականություն դառնում»,, - նշել է Միրզոյանը։