Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մինչեւ 18 տարեկանների մրցաշարում 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Սամվել Տեր-Սահակյանը: 6-րդ տուրից հետո Տեր-Սահակյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնող մրցակիցները հետ են մեկական միավորով:
6-րդ տուրում հաղթանակ տարավ նաեւ մինչեւ 16 տարեկանների առաջնությունում հանդես եկող Հովհաննես Գաբուզյանը, որը եւս երկու շախմատիստների հետ 5 միավորով բաժանում է առաջին տեղը:



























