Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի «Վոլգոդոնսկ» փոքր հրետանային նավը և «Անատոլի Գուժվին» հիդրոգրաֆիական ռազմանավը հունիսի 27-ին ոչ պաշտոնական ընկերական այցով ժամանել են Բաքու։ Դրա մասին հայտնել է ադրբեջանական APA-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Ռուսական ռազմանավերի անձնակազմերին դիմավորել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։
«Այցի ընթացքում նավերի անձնակազմերի համար կկազմակերպվի շրջայց Բաքու քաղաքում՝ ծանոթանալու համար մշակութային և պատմական հուշարձաններին: Միաժամանակ զինվորական նավաստիների միջև սպորտային մրցումների շրջանակում ընկերական հանդիպում կանցկացվի», -ասված է հայտարարության մեջ։ Ոչ պաշտոնական ընկերական այցը կտևի մինչև հունիսի 30-ը։




























