«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» եւ IREX-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ Ամերիկյան խորհուրդների հետ համատեղ, դեկտեմբերի 2-ին, Երեւանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպում են աշխատանքային տոնավաճառ։
Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես կգա Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը։
Աշխատանքային տոնավաճառի նպատակն է ստեղծել հարմարավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար։
Տոնավաճառը բաղկացած է լինելու երկու մասից։ Ժամը 13:40 Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում կսկսվի համաժողով, որտեղ ելույթների տեսքով կներկայացվեն հայաստանյան աշխատաշուկայի յուրահատկություններն ու հնարավորությունները։
Ժամը 16.30 Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր ներկայացված ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով։
Տոնավաճառի մուտքն ազատ է եւ բաց բոլորի համար։



























