Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` հոր մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` ԳՊՀ խորհրդի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր  Հրանտ Հակոբյանի մահվան մասին:

Անդառնալի կորստի այս ծանր պահին Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին»: