Իրանի ներքին գործերի նախարարությունը ևս երկու ժամով երկարացրել է նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը. մինչև տեղական ժամանակով 22:00-ն։
Ըստ ԻՐՆԱ գործակալությանշ ընտրատեղամասերը բացվել են այսօր առավոտյան 08:00-ին և պետք է փակվեին 18:00-ին: Ավելի վաղ քվեարկության ժամը երկարացվել էր մինչև 20:00-ն։
Հիշեցնենք՝ նախագահական ընտրապայքարում մնացին Սաիդ Ջալիլին, Մոհամմադ Բաղեր Քալիբաֆը, Մասուդ Պեզեշիկյանը և Մոսթաֆա Փուրմոհամմադին։





























