Մի քանի րոպե առաջ ավարտվեցին Իրանի նախագահական ընտրությունները։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Դեռևս որևէ ընդհանրացնող պաշտոնական տվյալ չի հրապարակվել։ Իրանական սոցցանցերի տիրույթում ոչ պաշտոնական տեղեկատվության հոսքեր արդեն իսկ հրապարակվում են, սակայն դրանց իսկությունն առայժմ ճշտելն անհնարին է»,- գրել է նա։





























