Իրանցի լրագրող Աբաս Ջուման իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Իրանում նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների մասին։ Նրա տեղեկացմամբ՝ տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 40 տոկոս։ Հաշվարկվել է 24 535 185 ձայն։

Իրանի առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ստացել է ընտրողների 10 415 191 ձայները (42,45 տոկոս), միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլին՝ 9 473 298, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը՝ 3 383 340 (13,79 տոկոս), ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրոմահմադին՝ 206 397 (0,08 տոկոս)։

Անվավեր ընտրաթերթիկների թիվը կազմում է 1 056 959 (4,3 տոկոս)։ Պահպանողական թեւը ունի 52,4 տոկոս, բարեփոխիչները՝ 42,45 տոկոս։