Միջազգային «Արփա» կինոփառատոնին պատմական աղետների մասին երկու կարճամետրաժ ֆիլմ է ներկայացվել, հաղորդում է «Asbarez»-ը:
Լեւոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմը պատմում է 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետեւանքով որբացած փոքրիկ երաժիշտ- վիրտուոզի` Լուսինեի ձգտումների եւ պայքարի մասին: Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմում պատմվում է, թե ինչպես է ուդի վարպետ հայաստանցի Արմենակը մեկնում Ստամբուլ` մասնակցելու ուդի փառատոնին եւ փնտրելու այն վայրը, որտեղ մինչ Հայոց ցեղասպանությունը գտնվել է նրա պապի ուդի խանութը:
Երկու ֆիլմերն էլ պատմում են ցավի եւ մարդկայնացնող ու ամոքող երաժշտության մասին: «Դաշնամուր» ֆիլմում երկրաշարժի թեման շոշափվում է կարճ հիշատակումների եւ ակնարկների միջոցով, իսկ «Պոլիսում» պարզ ներկայացվում են Ցեղասպանության հետեւանքները Արմենակի ընտանիքի համար:




























