Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զինված ուժերի եւ Հայաստանի լավագույն մասնագետներից է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` դրական գնահատելով Գասպարյանի կատարած աշխատանքը պաշտպանության նախարարությունում:
Ըստ Օհանյանի, Գասպարյանի մասնագիտական տիրապետումը միայն տեսական չէ: «Նա փորձություններով անցել է եւ ներքին գործերի նախարարությունում, եւ Ռազմական ոստիկանությունում»,- նշել է պաշտպանության նախարարը:
«Վլադիմիր Գասպարյանն իմ համար լավագույն ընկեր է, եւ նրա կատարած աշխատանքը պաշտպանության նախարարությունում ես դրական եմ գնահատում: Կարծում եմ` իր կարողությունները կօգտագործի նաեւ ոստիկանական համակարգում, որ պատշաճ մակարդակով լուծի իր առջեւ դրված խնդիրները»,- ասել է Սեյրան Օհանյանը:



























