Ասիական զարգացման բանկը (ADB) հաստատել է Հայաստանում մանր եւ միջին բիզնեսին 65 մլն դոլարի վարկ տրամադրելու ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ADB-ի մամլո հաղորդագրությունը:  Միջոցները կբաշխվեն չորս առեւտրային բանկերի միջեւ` ACBA Credit Agricole, «Արդշինինվեստբանկ», «Ամերիա բանկ» եւ «Ինեկո բանկ»: «Ծրագիրը բանկերին միջնաժամկետ միջոցներ կտրամադրի, որոնք կենսականորեն անհրաժեշտ են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումն ընդլայնելու համար», - ասել է Հայաստանում ADB-ի մշտական ներկայացուցիչ Դեւիդ Դոուլը: 

Փոխառու բանկերի համար Երեւանի սահմաններից դուրս վարկերի քանակի նվազագույն շեմ կսահմանվի: Գործընկեր բանկերը նաեւ համաձայնել են տվյալներ ներկայացնել  ծրագրի շրջանակերում ներգրավված կին գործարար հաճախորդների թվի մասին:

Հայաստանը ADB-ին միացել է 2005թ. եւ խառը (արտոնյալ եւ սովորական) ֆինանսավորման երկրների շարքում է: