«Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանական առաջիկա ընտրություններին միայնակ է մասնակցելու: Այդ մասին հայտարարել է ՕԵԿ փոխնախագահ, համանուն խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` նկատելով, որ համենայն դեպս, այս պահի դրությամբ իրավիճակն այդպիսին է:

ՕԵԿ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ կուսակցությունը լավագույն արդյունքների է հասնելու 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ` կրկնապատկելով իր ներկայությունը Ազգային Ժողովում: Իսկ նման լավատեսության հիմք Բիշարյանին տվել են մարզային հանդիպումները, որոնք անցնում են ջերմ մթնոլորտում ու լեփ-լեցուն դահլիճներում:

Միեւնույն ժամանակ, Բիշարյանը չի բացառել  դաշինք կազմելու հավանականությունը` որոշ զարգացումների պարագայում` ելնելով պետության անվտանգության ռազմավարությունից, թեեւ նշել է որ վաղ է այդ մասին խոսելը: