Հուլիսի 2-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ տեղումները կլինեն հորդառատ։ Տեղ- տեղ կլինի նաեւ կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդ անձրեւներ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 18-23 մ/վրկ-ի։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +26+28։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +22+26,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +16+19, 

Լոռիում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +14+18,

Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +17+21,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+19,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+13+16, ցերեկը՝ +23+27,

Արարատում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+30, 

Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +28+30, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+14+16, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +25+27,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +17+20։