Ամերիկուհին ինտերնետ-աճուրդում վաճառքի է հանել իր խաղամոլ ամուսնուն: Նա հայտարարության մեջ նշել է, որ վաճառվում է 22 տարեկան Քայլ Բրդլին, ապա հավելել. «Շահագործումը պարզ է. բավական է կերակրել ամեն 3-5 ժամը մեկ»: Միաժամանակ, Քյլին գնել ցանկացողները պետք է պարտադիր տանը ինտերնետին միացված համակարգիչ ունենան, որպեսզի երիտասարդը կարողնա զբաղվել իր միակ սիրելի գործով` տեսախաղեր խաղալով: Քննարկվում է նաեւ փոխանակման տարբերակը:
Էլիս Բրեդլիի նման քայլի դրդապատճառները աշխարհի չափ հին են. ամուսինն իրեն բավարար ժամանակ չի տրամադրում, քանի որ անընդհատ զբաղված է խաղալով:
Որքան էլ զարմանալի է, անուշադիր ամուսնու համար գնորդներ են հայտնվել. շատերը խնդրել են իրենց ուղարկել երիտասարդի լուսանկարները, իսկ մեկն էլ նրա համար կոնֆետ է առաջարկել:
Խաղամոլ ամուսնուն իր կնոջ արարքը զվարճացրել է, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


























