Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիի հետ՝ քննարկելու համար երկկողմ հարաբերություններն ու Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ռեժիմի հանցագործությունները, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Ֆիդանի և Բաղերիի զրույցը կենտրոնացել է Գազայում վերջին իրավիճակի և տարածաշրջանում բռնության տարածման ռիսկի գնահատման վրա։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Պաղեստինի խնդրին ցուցաբերած հատուկ ուշադրության համար և քննադատել Գազայի ժողովրդի դեմ Իսրայելի հանցագործությունները։
Ֆիդանը կարևորել է պաղեստինյան խնդրի լուծման համար տարածաշրջանային կազմակերպությունների հնարավորությունների օգտագործումը, ինչպիսին է զարգացող երկրների տնտեսական համագործակցության կազմակերպությունը (D-8)։ Նա նշել է, որ այս հարցում Թեհրանի և Անկարայի համագործակցությունը վճռորոշ է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։
Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել, որ Լիբանանում լարվածության աճը կարող է բացասաբար անդրադառնալ Իրաքի ու Սիրիայի վրա։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ զրույցի ընթացքում Բաղերին շնորհակալություն է հայտնել Թեհրանում Ասիական համագործակցության երկխոսության արտգորխնախարարների 19-րդ հանդիպմանը թուրքական պատվիրակության ներկայության համար։
Բաղերին հավելել է, որ Լիբանանի դեմ Իսրայելի սպառնալիքները Գազայի հատվածում նրա դաժանության շարունակությունն են։
Երկու նախարարները միաժամանակ ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսության ու տրանսպորտի հետ կապված երկկողմ հարցերի շուրջ մտքեր են փոխանակել։




























