Լիբիայում կրկին բախումներ են սկսվել Մուամար Քադաֆիի համախոհների եւ Ազգային անցումային խորհրդի միջեւ: Բախումների հետեւանքով, Բենի-Վալիդ քաղաքում զոհվել է 7 մարդ, հաղորդում է AFP-ը` վկայակոչելով Մահմուդ Վարֆալիի նոր կառավարության ներկայացուցչին:
Նա հաղորդել է, որ կռիվներին մասնակցել են Տրիպոլիից եկած կամավորներ, ովքեր Քադաֆիին տապալելուց հետո վերադարձել էին խաղաղ կյանքին:
ԱԱԽ-ի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը գործակալությանը հաղորդել է, որ ներկայումս Բեն-Վալիդի իրադրությունը գտնվում է Լիբիայի նոր իշխանության վերահսկողության ներքո:



























