«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 24-ին, շարունակվել է ամերիկյան դոլարի էժանացումը` կապված նախաամանորյան առեւտրի աշխուժացման հետ: Դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 383.67 դրամ` երեկվա 384 դրամի համեմատ:

Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 3.17 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերի մի մասը դոլարի վաճառքի փոխարժեքն իջեցրել է մինչեւ 384 դրամ, առքն իրականացվում է մեծամասամբ 381 դրամով: