Ադրբեջանից ներգաղթյալը Սանկտ-Պետերբուրգում գնդակահարել է իր հարեւան բժշկին` վերջինիս աղմկոտ երեխաների պատճառով: Այդ մասին հաղորդել է ոստիկանությանը հաղորդում ներկայացրած բժիշկը, ով ազդրից վնասվածք է ստացել:
Ֆրունզեի շրջանի ոստիկանությունն այժմ պարզում է 52-ամյա բժշկի եւ 37-ամյա ադրբեջանցու ընդհարման պատճառը: Միջադեպը տեղի էր ունեցել նախօրեին, ժամը 23:45-ին, երբ կովկասցին շենքի 14-րդ հարկում կրակել էր բժշկի վրա:




























