Պաղեստինյան խոշորագույն ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումները հայտարարել են բոլոր հակասությունների կարգավորման  եւ համատեղ աշխատանքի պատրաստակամության մասին:

Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար եւ ՖԱԹՀ-ի առաջնորդ Մահմուդ Աբասը եւ իսլամական ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Հալեդ Մաշաալը  բանակացությունների արդյունքներով մամլո ասուլիս են հրավիրել Կահիրեում:

«Մենք այլեւս տարաձայնություններ չունենք, պատրաստ ենք աշխատել միասին, կիսել պատասխանատվությունը»,-հայտարարել է Աբասը: Իր հերթին Մաշաալը հավաստիացրել է, որ ՖԱԹՀ-ն ու ՀԱՄԱՍ-ը «պաղեստինյան ժողովրդին վերաբերող  բոլոր հարցերով գործընկերության նոր էջ են բացեկ»:

Սակայն երկու առաջնորդներն էլ ոչինչ չեն հաղորդել կոնկրետ պայմանավորվածությունների մասին: Ըստ պաղեստինյան լրատվամիջոցների`  կարեւոր արդյունքներից մեկը եղել է Գազայի հատվածում եւ Հորդանանի արեւմտյան ափին քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ պայմանավորվածությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ՖԱԹՀ-ն ու ՀԱՄԱՍ-ը  քառամյա թշնամանքից հետո գարնանը պայմանավորվել էին միջպաղեստինյան հաշտեցման վերաբերյալ: Կողմերը համաձայնեցրել էին Պաղեստինում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցերը, ինչպես նաեւ  պայմանավորվել էին անկախ թեկնածուներից նոր անցումային կառավարություն ձեւավորելու վերաբերյալ: