Հայաստանի հանրապետական կուսակցությունը այսօր` նոյեմբերի 24-ի երեկոյան կրկին աշխատանքային նիստ է գումարելու, որին մասնակցելու են Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամները:
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ աշխատանքային նիստի ընթացքում նոր նշանակումների կամ ազատումների հարց չի քննարկվելու:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, չի բացառվում, որ այսօր քննարկվի Ազգային Ժողովի նոր նախագահի հարցը, թեեւ այդ հարցը նիստի օրակարգում ընդգրկված չէ:


























