Չինական Գունաչժոու գործարանում պայթյուն է տեղի ունեցել, եւ թունաքիմիկատները մթնոլորտ են արտամղվել: Քաղաքի իշխանությունները տարհանել են 6 հազար մարդու, հաղորդում է Սինհուա գործակալությունը: Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14:35-ին, գործարանի պահեստում, որը պատկանում է տեղական Futian Chemical Company ընկերությանը:
Պայթյունի հետեւանքով հրդեհ է սկսվել, դեպքի վայր են ժամանել 15 հրշեջ մեքենաներ, իրավիճակը սկսել են վերահսկել ժամը 15:00-ից հետո:
Տուժածների մասին տեղեկություններ չկան:



























