Իրանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, դրա համար որեւէ խոչընդոտ չկա։ Այս մասին հայտնել է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական եւ Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին Financial Times թերթի հարցազրույցում։

«Իրանի եւ Ռուսաստանի միջեւ սպառազինությունների վերաբերյալ գործարքների կնքման խոչընդոտներ չկան»,- նշել է Խարազին։ Նրա խոսքով՝ Թեհրանն արդեն բանակցություններ վարել է  ռուսական կործանիչներ ձեռք բերելու մասին։ «Իսկ առաջիկայում մենք պետք է ստորագրենք նրանց [Ռուսաստանի] հետ ռազմավարական համապարփակ համաձայնագիր»,- ավելացրել է խորհրդականը։

Խարազին նաեւ հերքել է հերթական մեղադրանքներն Իրանի հասցեին Ռուսաստանին անօդաչուներ վաճառելու մեջ՝ ընդգծելով, որ դրանք սուտ են։