Հուլիսի 3-ին հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որոշ տեղերում տեղումները կկրեն տեղատարափ անձրեւների բնույթ։ Որոշ տեղերում սպասվում է նաեւ կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչեւ  18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +25+27։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+19,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +21+23,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+20, 

Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+20,

Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +19+23,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+19,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+12+15, ցերեկը՝ +20+24,

Արարատում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+28, 

Արմավիրում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+28, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+19,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+15+17, ցերեկը՝ +26+28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +25+28,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +19+21։