Հայաստանի գրեթե ողջ տարածքում, բացառությամբ Արարատի, Արմավիրի եւ Շիրակի մարզերի, առատ ձյուն է տեղում: Իսկ նշված մարզերում եւ մի քանի այլ բնակավայրերում ամպամած է:
Ըստ Տրանսպորտի եւ կապի նախարարության կայքում տեղադրված քարտեզի,ժամը 17:30-ի դրությամբ, որոշ ճանապարհների վրա մերկասառույց է առաջացել: Մասնավորապես մերկասառույց է Ճամբարակ-Բերդ, Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհների որոշ հատվածներին:
Բոլոր ճանապարհներն առայժմ բաց են:




























