Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 3-4-ը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Աստանա կատարելիք այցի ընթացքում մի քանի երկկողմանի հանդիպում կունենա։ ՌԴ նախագահը մասնավորապես, կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Դրա մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հիմնականում երկկողմ հանդիպումները տեղի կունենան հուլիսի 3-ին՝ ՇՀԿ գագաթնաժողովի բացումից առաջ։ Պուտինն առաջին հանդիպումը կանցկացնի Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի հետ։ Այնուհետև նախատեսվում է զրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ դրանից հետո Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ»,- ըստ «Ведомости»-ի՝ նշել է ՌԴ նախագահի օգնականը։





























