Ըստ GSM ասոցիացիայի զեկույցի՝ 2023 թվականին Հայաստանը բջջային ինտերնետ կապի (Mobile Connectivity Index) ցուցիչով հավաքել է 69,8 միավոր։
Ադրբեջանը հավաքել է 69,3 միավոր,
Վրաստանը՝ 71,5 միավոր,
Ռուսաստանը՝ 80,9 միավոր,
Թուրքիան՝ 77,3 միավոր,
Իրանը՝ 65,7 միավոր։
Շարժական կապի ինդեքսը չափում է 173 երկրների բջջային ինտերնետի ընդունման հիմնական շարժիչ գործոնների արդյունավետությունը: Երկրները մի շարք ցուցանիշներով գնահատվում են 0-ից մինչև 100 միավորով: Ավելի բարձր միավորը նշանակում է առավել բարձր ցուցանիշ բջջային ինտերնետ կապի ապահովման գործում:




























